Արա Սարգսյան. «Հայ–թուրքական գաղտնի բանակցությունները սկսվել են դեռ Շվեյցարիայում՝ Վարդան Օսկանյանի օրոք»
-Ամեն ինչի սկիզբը ճիշտ է, ընթացքն է կարևոր և արդյունքը։ Սկիզբը ճիշտ էր, սակայն հունվար-փետրվար ամիսներից արդեն հասկանալի դարձավ, որ Հայաստանի դիվանագիտությունը ֆիասկոյի առաջ է կանգնելու,- «7օր»-ի հետ հարցազրույցում, գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները, սկիզբն ու ընթացքը, ասել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Արա Սարգսյանը։
Նրա կարծիքով մեր դիվանագիտությանը, որքան էլ որ տարօրինակ է, վերջին պահին փրկության եկան ԱՄՆ-ն ու Իրանը.
-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Իրան այցից հետո, Թուրքիայում լուրջ կասկածներ առաջացան, որ Իրանը կարող է դառնալ Թուրքիային համարժեք խաղացող Կովկասում։ Դրանով էր պայմանավորված Ալի Բաբաջանի Ճապոնիա այցի հապշտապ դադարեցումը և այցելությունը Երևան։ Նա եկավ հաստատելու, որ իրենք ցանկանում են խաղը շարունակել։
Արա Սարգսյանը համոզված է, որ այս գործընթացների շարունակությունը ձեռնտու է միայն Թուրքիային, քանի որ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում» Թուրքիան Արժույթի համաշխարհային ֆոնդից շահեց €25 մլրդ.
-Բարաք Օբամայի Թուրքիա այցի ժամանակ, Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների լավացումը գնահատեցին €25 մլրդ և Օբաման համաձայնեց նման հատկացում անել,- ասել է Ա.Սարգսյանը։
Տարածաշրջանում ամենավատ տնտեսական կացությաւնն, ըստ ակադեմիկոսի, Թուրքիայինն է, քանի որ Թուրքիան միշտ հետամնաց ագրարային երկիր է եղել, պարբերաբար ԱՄՆ-ի կողմից ստանալով «ռազմական ներարկումներ», տարեկան միջինը՝ 8-10 մլրդ դոլարի չափով։ Նա նաև կարծում է, որ հայ-թուրքական բանակցություններից Հայաստանն առանձնապես չի շահել և «հայ-թուրքական գաղտնի բանակցությունները սկսվել են դեռ Շվեյցարիայում, Վարդան Օսկանյանի օրոք, և նա էլ այստեղ ունի մեղքի իր փոքրիկ բաժինը»։
-Հայ հասարակությունը պետք է իմանա, ինչ են պայմանավորվում, ինչ հարցերի շուրջ են ընթանում բանակցությունները։ Կարծում եմ հայ-թուրքական բանակցությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այդ քայլը կատարելով Հայաստանը այս իրավիճակից գոնե դուրս կգա պատվով-կարծում է Արա Սարգսյանը։
Նա համոզված է, որ բազմաթիվ ասեկոսեների պատճառ է հանդիսանում հենց բանակցությունների գաղտնիությունն, այդ թվում այն կարծիքների, թե բանակցություններում շոշափվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը.
-Ղարաբաղը չի վաճառվում, առավել ևս չեն վաճառվում ազատագրված տարածքները, իսկ բանակցությունների գաղտնիությունը նման ասեկոսեների հիմք է հանդիսանում։ Սա պետության և ամբողջ երկրի ճակատագրի հարց է, և գաղտնիությունն այստեղ անթույլատրելի է։

Արփի Բեգլարյան