Լրահոս

20.04.2009 11:44


ՀԱԿ–ին կից հակակեղծիքային խումբ է ստեղծվել

ՀԱԿ–ին կից հակակեղծիքային խումբ է ստեղծվել

Մինչ Երևանի ավագանու ընտրությունները և բուն քվեարկության օրը ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար Հայ Ազգային Կոնգրեսին կից 3-5 հոգուց բաղկացած հատուկ խումբ է ստեղծվել։ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «7 օր»-ին ասել է, որ այդ խումբը բացահայտելու է կեղծիքների իրականացման մեխանիզմները և փաստերը, որոնք էլ ներկայացվելու են հասարակությանը։

-Կուտակվում է ամբողջ ինֆորմացիան և, արդեն ըստ յուրաքանչյուր դեպքի, համապատասխան արձագանք է լինում,- ասել է նա։

«Հասարակական հսկիչի դեր ստանձնած «Ժառանգություն» կուսակցության անդամները նույնպես հայտարարել են, որ պայքարելու են ընտրախախտումների դեմ։ Այս տեսանկյունից նրանց հետ համագործակցելու՞ եք»,- «7 օր»-ի հարցին Ա. Մուսինյանը պատասխանել է, որ «Ժառանգության» հետ համագործակցելու են հնարավոր բոլոր ոլորտներում և, կոնկրետ այս դեպքում, մեկը մյուսին լրացնելու է։

 

Այս խորագրի վերջին նյութերը