Լրահոս

06.07.2011 17:26


Բնակիչները չեն շտապում զբաղեցնել իրենց բնակարանները

Չնայած այն հանգամանքին, որ պետբյուջեի միջոցներով կառուցված Մուշ-2 նորակառույց թաղամասը տևական ժամանակ է, ինչ շահագործման է հանձնված, սակայն նոր բնակարանատերերից շատերը չեն շտապում տեղափոխվել իրենց նոր բնակարանները: Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ թաղամասը գտնվում է Գյումրու ծայրամասում, և շատերը քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված տնակներից չեն ցանկանում տեղափոխվել ծայրամաս: Բացի այդ՝ թաղամասում շատ լուրջ է դրված հասարակական տրասնպորտի խնդիրը: Մուշ–2 թաղամասից քաղաքի որոշ թաղամասեր հասնելու համար հարկ կլինի 2 կամ ավելի տրասնպորտ փոխել, իսկ թաղամսում հիմնականում բնակարան են ստացել անապահով խավի ներկայացուցիչները, ովքեր ի վիճակի չեն տրանսպորտի համար նման գումարներ վճարելու:

–2-3 տրանսպորտ պետք է փոխենք, որ հասնենք Մուշ: Բացի այդ, միայն երթուղային է աշխատում, էն էլ՝ 1 ժամ ինտերվալով նոր գալիս է, իսկ երեկոյան պլանը հանելուց հետո էլ չեն աշխատում,-ասել է թաղամասի բնակիչ Գրիշա Արզումանյանը:

Բացի այս, թաղմասում բացակայում են սպասարկման օբյեկտները, նույնիսկ՝ խանութները.

–Առևտրի կետ չկա, փոստային բաժանմունք չկա: Մեզ անընդհատ խոստանում են, որ կլինի, բայց մինչև հիմա ոչինչ չեն արել:  Արդեն մեկ տարին է լրանում, ինչ մենք ապրում ենք էս թաղամասում,- նշել է թաղամասի բնակչուհի Գրետա Ասատրյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը