Քաղաքական

02.11.2021 14:00


Աննա Դանիբեկյանը դատական նիստը հետաձգեց ևս մեկ շաբաթով (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը դատական նիստը հետաձգեց ևս մեկ շաբաթով (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկվել են ԵԴ/0253/01/19 գործով լսումները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել դատական նիստին։ Ինչպես տեղեկացրեց պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։

Այսօր նախագահի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա թեստ է հանձնել։ Պաշտպանը նաև նշեց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Քոչարյանը պետք է ներկայանա, 15 րոպեի ընթացքում նա կներկայանա նիստին։

Հենց նիստի ընթացքում Ալումյանը ճշտեց, որ թեստի պատասխանը կլինի այսօր երեկոյան՝ 17․30-18։00-ի սահմաններում։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջեց, որ պաշտպանը ճշտի՝ թե կոնկրետ ինչ նախանշաններ են Քոչարյանի մոտ։ Պատասխանն ստանալուց հետո դատախազը նշեց, որ այլևս քննարկելու հարց չկա։

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 9-ը։

Այս խորագրի վերջին նյութերը