Լրահոս

20.04.2009 15:58


Կլոդ Մութաֆյան. «Սփյուռքը հիմա շատ դժվար կացության մեջ է»

- Որոշ վախ կա, որ Ղարաբաղի հարցը լուծելու համար ցեղասպանության հարցում զիջումներ անենք։ Դժվար է դեմ լինել սահմանի բացմանը, բայց կարևոր է, թե ի՞նչ գնով,-ասել է Փարիզի XIII համալսարանի գիտնական Կլոդ Մութաֆյանը։ «7 օր»-ի այն հարցին, թե ի՞նչ է մտածում սփյուռքը հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա պատասխանել է, որ սփյուռքը  «շատ դժվար կացության մեջ է»։

-Օրինակ Ֆրանսիայում 3001 օրենքով  ցեղասպանությունն ընդունված է, բայց ուրացողները պետք է պատժվեն, թե՝  ոչ,  2 տարի է Գերագույնը չի ընդունում, ասում են՝ Հայաստանը և Թուրքիան բանակցությունների մեջ են և պետք չէ խանգարել,-նշել է Կլոդ Մութաֆյանը և հավելել, որ ՀՀ-ի համար մի կողմից կարևոր են Թուրքիայի հետ շփումները, բայց մյուս կողմից էլ պետք չէ ասել թե ամեն բան շատ լավ է, «վերջիվերջո, սփյուռքում ավելի շատ հայ կա, քան Հայաստանի Հանրապետությունում ,և ցեղասպանության ճանաչման ջատագովը հենց սփյուռքահայերն են»։

 

Այս խորագրի վերջին նյութերը