Հարցազրույց

04.11.2021 20:35


ՊՇՌ թեստի 7-օրյա ժամկետ սահմանելը աբսուրդ է, ստացվում է` մարդիկ աշխատում են թեստ հանձնելու համար․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՊՇՌ թեստի 7-օրյա ժամկետ սահմանելը աբսուրդ է, ստացվում է` մարդիկ աշխատում են թեստ հանձնելու համար․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Առողջապահության նախարարն առաջարկում է թեստավորման 14-օրյա ժամկետը կրճատել՝ դարձնելով 7-օրյա և ոչ մի հիմնավորում չի ներակայացնում: Կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ առաջարկը ոչ թե կորոնավարակի դեմ պայքարելու ցանկությունն է, այլ քաղաքացիների դեմ ճնշում գործադրելն է, որպեսզի փակուղային իրավիճակում գնան, պատվաստվեն»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանն այսօր հայտարեց, որ առաջարկելու են՝ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացավող ՊՇՌ բացասական թեստի պատասխանի ժամկետը լինի 7 օր։

«Այսինքն՝ նախարարությունը, թերանալով, գործուն քայլեր չձեռնարկելով, որպեսզի գրագետ քարոզչական աշխատանք իրականացվի և մարդկանց բերի այն գիտակցության, որ ամբողջ աշխարհում վարակի դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցը պատվաստումն է, անցնում է պարտադրանքի և ճնշումների մեթոդներին: ՊՇՌ թեստի 7-օրյա ժամկետ սահմանելը աբսուրդային որոշում է, ստացվում է` մարդիկ աշխատում են թեստ հանձնելու համար»,-ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը