Հայաստանի ՀՆԱ-ն հունվար- մարտի տվյալներով նվազել է 6,1%-ով
Ըստ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների՝ ՀՀ ՀՆԱ-ն հունվար- մարտ ժամանակահատվածում կազմել է 465508,4 մլն. դրամ։ Աճի տեմպը կազմել է 93,9%, այսինքն՝ նվազել է 6,1%-ով։
Փետրվարի նկատմամբ՝ մարտ ամսին սպառողական գների ինդեքսն աճել է 1,4%-ով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը, նույն ժամանակահատվածում, աճել է 1,9%-ով։
Հունվար-մարտ ժամանակահատվածում անկում է գրանցվել շինարարության ոլորտում՝ 21,9%, փոխարենը աճել է մանրածախ առևտուրը՝ 3,9%։
Դոլարային արտահայտությամբ՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-մարտ ժամանակահատվածում նվազել է 27,7 %-ով՝ կազմելով 781,9 մլն. դոլար, որից արտահանումը 123,4 մլն. դոլար է (անկումը՝ 47,3%), իսկ ներմուծումը՝ 658,5 մլն. դոլար (անկումը՝ 22,2%)։