Լրահոս

09.11.2021 09:33


Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան․ «Հրապարակ»

Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան․ «Հրապարակ»

«Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։

Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։

Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղևորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը