Լրահոս

20.04.2009 16:26


Գողության փորձը տապալվել է

ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունը տեղեկացրել է, որ ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «555» սուպերմարկետի ապակիները կոտրված են։ Ոստիկանները սուպերմարկետի ներսում հայտնաբերել են 1960 թ. ծնված Հրաչյա Ի.-ին, որի մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է պտուտակահան, հարթաշուրթ և ապակի կտրող գործիք։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02.20-ին, Հրաչյա Ի.-ին փորձել է կոտրել սուպերմարկետի ապակին և փորձել գողություն կատարել։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին։

 

Այս խորագրի վերջին նյութերը