Լրահոս

20.04.2009 16:38


Արտեմ Օհանջանյան. «20 տարի է սփյուռքը հանդիսանում է փող հավաքելու, փող ուտելու աղբյուր.մերոնք աշխատում են դրսից միայն փող վերցնել»

Ըստ պատմաբան, Վիեննայում բնակվող Արտեմ Օհանջանյանի՝ որպես հարևան երկիր, մենք պարտավոր ենք հարաբերութնուններ ստեղծել Թուրքիայի հետ, բայց կարևոր է` ինչպե՞ս պետք է խոսենք։

-Արդյոք մեր դիվանագետները այդ ուժը ունե՞ն, որ բանակցությունների մեջ չպարտվեն,-ասել է նա։ Տարածված կարծիք կա, թե Թուրքիան փորձում է սփյուռքին հեռու պահել բանակցություններից։ «7 օր»–ի հարցին, թե ի՞նչ են մտածում այդ մասին սփյուռքում՝ Արտեմ Օհանջանյանը պատասխանեց, որ դա «ոչ թե Թուրքիայի հետ կապ ունի, այլ Հայաստանի կառավարության»։

-Մենք սփյուռքում ունենք բարձր որակի մասնագետներ, բայց ցավոք նրանց հետ բոլորովին կապ չունեն։ Այն ժամանակ միայն կապ ունեն, երբ որ փողի հարց կա։ Արդեն 20 տարի է՝ սփյուռքը հանդիսանում է փող հավաքելու, փող ուտելու աղբյուր,-նշել է նա և հավելել, որ  կառավարությունը պիտի աշխատի սփյուռքից ներս բերել բարձրաստիճան գիտնականներին, համագործակցի նրանց հետ, լսի նրանց խոսքերը։

- Մերոնք աշխատում են դրսից միայն փող վերցնել, իսկ երբ խոսքը գնում է գիտության և բարձր աստիճան ունեցող մասնագետների մասին՝ սրանք վախենում են իրենք դիրքերից վայր իջնել,-նշել է Արտեմ Օհանջանյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը