Աշխարհ

17.11.2021 21:43


«Եթե Հայաստանը պատրաստ է, ապա Թուրքիան ևս պատրաստ է». Չավուշօղլու

«Եթե Հայաստանը պատրաստ է, ապա Թուրքիան ևս պատրաստ է». Չավուշօղլու

Թուրքիան ՀՀ Սյունիքի մարզում Հայաստանի գործողությունները համարում է «ահաբեկչական հարձակում» (չակերտները՝ Tert.am) և խոստանում մենակ չթողնել Ադրբեջանին ստեղծված իրավիճակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլու գործակալությունը:

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար. «Եթե Հայաստանը պատրաստ է, ապա Թուրքիան ևս պատրաստ է։ Երևանի համար սադրանքները ձախողումներ են լինելու»։

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և համագործակցության նոր էջի բացման օգտին։

«Երևանը պետք է մեկընդմիշտ ճանաչի, որ դրանք «Ադրբեջանի տարածքներն են, որոնք ապօրինի կերպով օկուպացվել են Հայաստանի կողմից» (չակերտները՝ Tert.am)»,-ասել է ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը