Հարավային Սուդանն արդեն հուլիսի 14–ին կարող է ընդունվել ՄԱԿ–ի կազմ
ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովը հուլիսի 14–ին կարող է որոշում ընդունել Հարավային Սուդանին կազմակերպության կազմի մեջ ընդգրկելու մասին։ Այս մասին ուրբաթ երեկոյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի նախագահ Ժոզեֆ Դեյսը։
Այսօր՝ հուլիսի 9–ին, Հարավային Սուդանը հյուսիսային հատվածից ստացավ իր անկախությունն ու դարձավ առանձին պետություն։ Դեյսը և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ժամանել են Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա, որպեսզի մասնակցեն անկախությանը նվիրված պաշտոնական հանդիսություններին։
«Ես հպարտ եմ, որ Հարավային Սուդանը շուտով կմիանա 192 ազգերի միությանը։ Անվտանգության խորհուրդը հուլիսի 13–ին կքննարկի ՄԱԿ–ի կազմ նոր պետության անդամագրության հարցը։ Այսպիսով, Գլխավոր վեհաժողովը հնարավորություն կունենա քննարկել նրա հանձնարարականը հուլիսի 14–ին»,–ասել է Դեյսը։
Անդամագրության մասին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հանձնարարականն ընդունված կհամարվի այն դեպքում, երբ նրա օգտին կքվեարկեն 15 անդամներից 9–ը, և միևնույն ժամանակ մշտական անդամներից ոչ մեկը դեմ չի արտահայտվի։