Հարցազրույց

21.11.2021 09:43


«Հայ ժողովուրդը հայտնվել է դանդաղ եռացող ջրում գիտական փորձի ենթարկվող գորտի կարգավիճակում». Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Հայ ժողովուրդը հայտնվել է դանդաղ եռացող ջրում գիտական փորձի ենթարկվող գորտի կարգավիճակում». Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է: Բանախոսն ընդգծում է՝

  • Հների ռևանշը հիմա է տեղի ունենում՝ ի դեմս ՀՀՇ-ի ձագ Նիկոլ Փաշինյանի:
  • Հայաստանի տարածքի, սահմանի խնդիրը որոշված չի: Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանը ներխուժել է 44-օրյա պատերազմի ժամանակ, անգամ եթե, ոմանց բնորոշմամբ, ամայի հողեր են, ձյուն է դրած, այդուամենայնիվ չի նշանակում, որ սուվերեն տարածք չէ:
  • Քանի դեռ չկա ընկալումը, որ մենք պաշտպանում ենք մեր հայրենիքի սահմանները և ոչ թե, ասենք, ուրիշի գյուղը, ուրիշի տունը, շփման գիծը մոտենալու է մեր տանը: Թվում է, թե Սյունիքն էլ կտանք, միջանցքն էլ, և հարցերը կլուծվեն՝ այդպես չի, թշնամին չի բավարարվելու:
  • Հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում տարածք հանձնելու կոնցեպտը փոխարինվում է այլընտրանքային ճանապարհ կոնցեպտով, սա չի նշանակում, որ մեր հողերը կարող ենք տալ ուրիշին: Առնվազն պետք է հայտարարենք, որ մեր հողերն ուրիշին չենք տալու:
  • ՀՀ տարածքն աստիճանաբար օկուպացնելը նման է մի գիտական փորձի. երբ գորտին սպանելու նպատակով միանգամից եռացրած ջրի մեջ են գցում, նա անմիջապես դուրս է թռչում ու փախչում, իսկ երբ սառը ջրի մեջ գցելուց հետո ջուրը դանդաղ տաքացնում են մինչև եռման աստիճան՝ գորտը սատկում է: Հիմա հայ ժողովուրդը հայտնվել է գիտական փորձի ենթարկվող գորտի կարգավիճակում: Եթե մեր երկրի տարածքում գտնվող հողերը միանգամից տան՝ գորտը կթռչի՝ հայ ազգը ոտքի կկանգնի: Դրա համար հիմա, իմ տպավորությամբ, աստիճանաբար սպանվում է գորտը՝ ժողովրդի դիմադրողականությունը, որպեսզի հետո կտոր-կտոր տանք թշնամու ուզածը: Տարածքներ տալով՝ չենք ավելացնում Հայաստանի անվտանգությունը: Ես ունեմ համոզմունք, որ Ադրբեջանը ոչ թե պահանջ է դնում, այլ ի սկզբանե եղել է պայմանավորվածություն:
  • Մենք ինչքան զիջենք, այնքան դժվար է լինելու վերադարձնել մեր տարածքները:
  • ՔՊ-ն, ի դեմս իրենց կողմից վարչապետ հռչակված անձի, երբեք չի պնդել, որ իրենք տարածքներ չեն հանձնելու, պարզ ասել են՝ հանձնվելու է:
  • Միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի առանցքային գործիքն ինքնապաշտպանությունն է: Միջազգային հանրությունը պետությունների միջև վեճերին շատ քիչ է միջամտում:
  • Մենք ունենք Հայաստանի տրանսպորտային ամբողջական բլոկադա:
  • Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աշխարհը հոգնել է մեր կոնֆլիկտից… աշխարհը սարսափելի հոգնել է իսրայելաարաբական կոնֆլիկտից…., բայց երկու կողմն էլ շարունակում են իրենց շահերի ամբողջական պաշտպանության գործընթացը:
  • Դատախազությունն այսօր ունի մեկ անելիք՝ առերևույթ պետական դավաճանության հիմքով առնվազն ստուգում իրականացնել՝ որոշակի հանգամանքներ պարզելու համար, հետո գործ հարուցել:
  • Իրավապահ մարմինները պետք է հասկանան, որ իրենք կիսում են հետևանքները, աջակցում են, որպեսզի առերևույթ, ենթադրյալ հանցագործություն՝ դավաճանություն տեղի ունենա:
  • Էս տեմպով, որ այս իշխանությունները շարունակեն՝ Հայաստան, որպես տարածք, չի լինի: Չի լինի խաղաղություն, քանի դեռ չկա ուժեղ Հայաստան:
  • Հայաստանում կառավարման անարխիստական մոդելն է գործում՝ վա՞տ ես ապրում, քո խնդիրն է, քովի՞դ ես՝ դիմակ չես դրել, չես պատվաստվել, քո խնդիրն է:
  • Շատ կարևոր է, որ բոլորս լինենք հետևողական՝ և՛ մենք, և՛ նրանք, ովքեր իրենց կառավարություն են համարում:
  • Իհարկե, գերեվարվելու բոլոր հանգամանքները պետք է պարզվեն, շատ կարևոր է պարզել, թե ով՝ ինչ դերակատարում է ունեցել՝ ՊՆ-ն, հրամանատարը, քո տիկինը, որ բունկերում էր… բայց անկախ ամեն ինչից, տղաները պետք է վերադարձվեն:
  • ՀՀ տարածքի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով, որևէ անձի կողմից կատարված փոփոխությունը՝ հանցագործություն է:
  • Ձևակերպումը, թե իրենք մաքսակետ են դրել, մենք էլ կդնենք՝ ինքնին դավաճանական գործողություն է: Գորիս քաղաքում գործում է հայկական մաքսակետ, որևէ անձի կողմից փոփոխելը հանցագործություն է:
  • Երբ Ադրբեջանը զավթում է Հայաստանի տարածքը, և մեր վարչապետի աթոռը զբաղեցնող անձն աջակցում է՝ դա հանցագործություն է:
  • Մի քանի ամսվա ընթացքում Փաշինյանի հայտարարությունների մեջ տատանումները, պարբերաբար փոփոխվող հրամաններն անհանգստացնող են և խնդրահարույց:
  • Երբ մաքրվի Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի բառապաշարը, կմաքրվի նաև հանրության բառապաշարը հայհոյանքից:
  • Տարօրինակ է, որ թերթի գլխավոր խմբագիրն է պայքարում մամուլի, խոսքի ազատության դեմ:
  • Ես համոզմունք ունեմ, որ մեր երկրում կատարվող գործընթացներում ներգրավված են լրջագույն հոգեբաններ:

Այս խորագրի վերջին նյութերը