Լրահոս

19.11.2010 11:24


Օգնել են քաղաքացիները

Նոյեմբերի 18-ին' ժամը 08.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները: Դեռևս չպարզված հանգամանքներում «Վոլգա» ԳԱԶ-24 մակնիշի 63 ՕՍ 765 պետհամարանիշի և «Սուզուկի» մակնիշի 16 ՕՏ 300 պետհամարանիշի  ավտոմեքենաները բախվել են իրար:

 Քաղաքացիների ուժերով տուժածները' 2 անձ, դուրս են բերվել ավտոմեքենայից և  շտապօգնության   անձնակազմով տեղափոխել  «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը