Հնագետները կարծում են, որ հայտնաբերել են հնագույն քաղաքը, որի մասին գրել է Հոմերոսը
Հնագետները հայտնաբերել են հելլենիստական սրբավայրի մնացորդներ՝ կապված քաղաքի հետ, որը նկարագրվում է Հոմերոսի «Իլիական»-ում, գրում է Heritage Daily-ն։
Հունաստանի մշակույթի նախարարության տվյալներով՝ պեղումներ են իրականացվել Ագիոկամպոս նավահանգստի մոտ։ Գիտնականների խումբը հայտնաբերել է հելլենիստական ժամանակաշրջանի շենքեր՝ կառուցված ալեբաստրից եւ տեղական քարի աղբյուրներից։ Գտածոները թվագրվում են մոտ մ․թ․ա․ 3-2 դարեր։ Տեղանքը գտնվում է Մավրովունի լեռան ստորոտում։
Այսպիսով, հնագետները կարծում են, որ նրանք գտել են հնագույն Մելիբոյա քաղաքը, որը հիշատակվել է Հոմերոսի կողմից Իլիականի երկրորդ երգում, այսպես կոչված, նավերի ցանկում: Այս հատվածում բանաստեղծը թվարկում է հունական բոլոր քաղաքները, որոնք մասնակցել են Ագամեմնոն թագավորի օրոք Տրոյայի դեմ արշավին։ Քաղաքը հիշատակվում է նաեւ այլ հին հույն գրողների կողմից հետագա աշխատություններում, սակայն նրա ճշգրիտ գտնվելու վայրի մասին տվյալներ չկան։

Աղբյուրը՝ news.am