Աշխարհ

01.12.2021 22:15


Հայտնի է դարձել ամենաթանկարժեք քաղաքն ապրելու համար

Հայտնի է դարձել ամենաթանկարժեք քաղաքն ապրելու համար

Թել Ավիվը գնային առումով շրջանցել է Փարիզին և Հոնկոնգին և 2021 թվականին թվականին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք քաղաքն ապրելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին:

Կյանքի արժողության մասին Worldwide Cost of Living 2021 ուսումնասիրությունը ներառել է 173 խոշոր քաղաք: Հետազոտությունն իրականացրել են Economist Group բրիտանական ընկերության վերլուծաբանները:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2020 թվականին Թել Ավիվը հինգերորդ հորիզոնականում է եղել թանկության առումով՝ Փարիզից, Հոնկոնգից, Օսակայից և Ժնևից հետո: Առաջին տեղում հայտնվելը պայմանավորված է իսրայելական շեկելի փոխարժեքի երկարատև աճը դոլարի նկատմամբ, ինչպես սննդամթերքի և տրանսպորտի գնաճը:

Նշվում է, որ ապրանքների և ծառայությունների գներն այս տարի միջինում աճել են 3,5 տոկոսով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը