Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով ախտահարվածների մոտ ի հայտ եկող ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մասնավորապես, բժիշկը հայտարարել է, որ հիվանդությունն առայժմ դրսևորվում է շատ թեթև ձևով, բայց որևիցե բան պնդելը դեռ վաղ է:
«Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ և մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել է Պիլեյը:
Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի և հոտառության կորուստ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նշվել են «Օմիկրոն» հիմնամանրէի նոր ախտանշանները