Նրանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք. սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար. Ալիևը խոսել է գերիների մասին
Ադրբեջանը մինչ այժմ Հայաստանին վերադարձրել է ավելի քան 100 զինվորի, որոնք հանցագործություններ չեն կատարել ադրբեջանցիների նկատմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. ցուցակը հայտնի է, դրա մասին գիտեն միջազգային կազմակերպությունները, հայերը։ Օրինակ՝ նոյեմբերի կեսերին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին «ռազմական սադրանքի» (չակերտները`Tert.am) ժամանակ ձերբակալվել է ավելի քան 30 հայ զինծառայող։ Նրանցից մեկը վիրավորվել է, և մեր բժիշկները վիրահատել են նրան, և հենց ապաքինվել է՝ վերադարձրել ենք։ Սա ճիշտ է, և դա հաստատվել է։ Այս խմբի ևս 10 անդամ վերադարձվել է Երևան, և նրանցից շատերը բանտարկվել են Հայաստանում»,-ասել է Ալիևը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում:
Ալիևը նշել է, որ այն հայ զինվորները, որոնք «հանցագործություններ» (չակերտները՝ Tert.am) են կատարել ադրբեջանցիների դեմ, դատարանի առաջ են կանգնել և դատապարտվել։
«Այսպիսով, ոչ մի միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ պահվող անձանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար, վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, իսկ այնտեղ նրանց ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանց կձերբակալեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- ասել է Ալիևը։
Ալիևը նաև ասել է, որ այս տարվա նոյեմբերին հայ զինվորականների «սադրանքի» (չակերտները`Tert.am) ժամանակ Ադրբեջանի կողմից գերեվարվել է մոտ 30 հայ զինծառայող, իսկ անցյալ տարվա նոյեմբերից՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 40 զինծառայող։
«Մենք չենք թաքցնում այս թվերը։ Հայկական կողմին տրամադրվել է բանտարկյալների անունների, ազգանունների և ծննդյան ամսաթվերի ցուցակ։ Այսինքն՝ իրենք գիտեն այդ մասին, կա տեղեկատվություն միջազգային կազմակերպություններից, մենք դա չենք թաքցնում, քանի որ գաղտնիք չկա»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ tert.am