Հայ ռազմագերիների հարցն այլևս չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին։ Ավելի ճիշտ, հետաքրքրում է, բայց ձևականորեն։
Ինքը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները գերիներին հերոսացնում էր, նրանց համարում իր եղբայրները և նրանցից խնդրում մեկ–երկու ամիս ժամանակ՝ «հանուն հայրենիքի»։
Ընտրություններն ավարտվեցին, Ալեն Սիմոնյանը գերիների հարազատներին հանդիպելուց հետո գնաց Միկոնոս տժժալու, իսկ Նիկոլը գերիներին հռչակեց հանցագործ։ Քանզի ընտրություններն արդեն ավարտվել էին։
Եթե ընտրություններից առաջ Նիկոլը քծնում էր գերիների հարազատներին ու մուտիլովկաներ տարածում, թե իբր ընդդիմության զանգվածային միջոցառումներն են խանգարում, որպեսզի ինքը կարողանա վերադարձնել գերիներին, ապա ընտրություններից հետո գերիների մասով նիկոլական քաղաքականությունը փոխվեց։ Նիկոլի համար գերիների հարցը գլխացավանք է։ Դրա համար էլ ինքը նրանց արդեն ոչ թե հերոս, այլ հանցագործ է համարում ու կալանավորում։
Նիկոլի այս նոր քաղաքականությունը լեզու է դրել Իլհամ Ալիևի բերանը։ Իսպանական «El Pais»-ին տված հարցազրույցում Ալիևը դեմագոգիկ հայտարարություններ է արել հայ գերիների մասով՝ օգտվելով Նիկոլի տված «պասից»։
Ալիևն անդրադարձել է այն հարցին, որ Հայաստան վերադարձած հայ գերիներից ոմանց կալանավորել են ու կենթարկեն կտտանքների։ Նա իր կողմից մյուս հայ գերիներին չազատելը հիմնավորել է այն բանով, որ եթե նրանց Հայաստան ուղարկի, ապա նրանք էլ կձերբալակվեն ու խոշտանգումների կենթարկվեն։
Եվ այսպես, Նիկոլն ու Իլհամը համատեղ ազատվեցին գերիների հարցից։ Նիկոլը նրանց համարում է հանցագործ, իսկ Իլհամը չի վերադարձնում հայերին, քանզի «մտահոգություն» ունի, որ նրանց Հայաստանում կկալանավորեն ու կտանջեն։ Ահա այսպիսի բաներ։
Նիկոլն ու Իլհամն ազատվեցին գերիների հարցից

Հայկ Ուսունց