Լրահոս

17.12.2021 16:13


Պաշտպանության նախարարը վիրավորել է թշնամու մասին անցանկալի հարց հնչեցրած լրագրողներին «Ես խոսում եմ միայն լրագրողների հետ» (տեսանյութ)

Պաշտպանության նախարարը վիրավորել է թշնամու մասին անցանկալի հարց հնչեցրած լրագրողներին «Ես խոսում եմ միայն լրագրողների հետ» (տեսանյութ)

Այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի թիկնազորը ԵՊՀ շենքում խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, նրանք հրմշտոցով փորձել են հեռացնել նախարարից հատկապես թշնամու մասին անցանկալի հարցեր հնչոցնողներին:

«Հիմա չէ, հետո»,-ասել է ՊՆ Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով երկրում թշնամու զորքի երկարատև ներկայության մաիսն հարցին, իսկ երբ Ադրբեջանի իր գործընկերոջ հնարավոր հանդիպման օրակարգի և Թուրքիայի հետ մերձենալու իշխանական քարոզների մասին է հարց հնչել, նախարարն սկսել է վիրավորել լրագրողներին «Ես խոսում եմ միայն լրագրողների հետ»:

Նախարարի այս արտահայտությունից հետո նրա քիկնազորն անցել է լրագրողներին միջանմտելու ավելի կոշտ միջոցների: Yerevan.Todayմիկրոֆոնը պարբերաբար իջեցրել են ցած, հրմշտել լրագրողներին, որ անգամ բարձրաձայն կերպով նախարարին անցանկալի հարցեր հնչեցնելու շանս չունենան:

Նշենք, Սուրեն Պապիկյանը ԵՊՀ –ում էր, քանի որ այսօր հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի միակ թեկնածուի ընտրությունն էր՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան հաստատվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, մինչ այդ նա ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Այս խորագրի վերջին նյութերը