Լրահոս

21.12.2021 11:22


12 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

12 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 845-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 12 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9408-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 329 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 128, փաստացի բուժվողներինը՝ 5309: Մեկ օրում արվել է 5932 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 503 039 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը