Լրահոս

22.12.2021 12:00


7 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 152 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 152 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 997-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 7 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9415-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 153 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 281, փաստացի բուժվողներինը՝ 5301: Մեկ օրում արվել է 6756 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 509 795 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը