Լրահոս

23.12.2021 11:37


16 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 126-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել:

Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 16 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9431-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 576, փաստացի բուժվողներինը՝ 5119: Մեկ օրում արվել է 6885 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 516 680 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը