Աշխարհ

23.12.2021 12:20


Ադրբեջանը դիմել է Google-ին՝ Արցախի օկուպացված տարածքների իսկական` հայկական անվանումների պատճառով

Ադրբեջանը դիմել է Google-ին՝ Արցախի օկուպացված տարածքների իսկական` հայկական անվանումների պատճառով

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, որ Google Maps հավելվածում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի անվանումները ադրբեջաներեն ցուցադրելու հետ մեկտեղ, հայերենով կեղծ անվանումների հարցը, ուղղված Google-ին, բարձրացվել է պաշտոնական դիվանագիտական ուղիներով. հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան՝ պատասխանելով Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների անունների մասին ադրբեջանական լրատվամիջոցների հարցին։

Նրա խոսքով՝ «ադրբեջանական տարածքների անվանումների խեղաթյուրման հետ կապված» նամակ է ուղարկվել ընկերության ղեկավարությանը, որում ներկայացված է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցուցակը։

«Ներկայումս այս հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, միջոցներ են ձեռնարկվում խեղաթյուրումները վերացնելու համար»,-ասել է Աբդուլլաևան։

Նշված հարցի վերաբերյալ ակնկալում ենք Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը և տրամաբանական քայլերը Արցախի տեղանունների իսկական` հայկական անունները չհեռացնելու և չաղավաղելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը