Լրահոս

28.12.2021 11:52


6 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 109 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 109 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 109 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 649-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7965 է:

ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1500 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9454-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 186 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 027, փաստացի բուժվողներինը՝ 4157: Մեկ օրում արվել է 6547 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 546 866 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը