Աշխարհ

31.12.2021 18:15


Թուրքիայի ներքին և արտաքին պարտքը կազմում է 2 տրլն 708 մլրդ լիրա

Թուրքիայի ներքին և արտաքին պարտքը կազմում է 2 տրլն 708 մլրդ լիրա

2002թ. դեկտեմբերից մինչև 2021թ. նոյեմեբերն ընկած ժամանակաշրջանում Թուրքիայի պետական գանձարանի ներքին պարտքն ավելացել է 1 տրիլիոն 116 միլիարդ լիրայով, իսկ արտաքին պարտքը՝ 1 տրիլիոն 298 միլիարդ լիրայով։

Այս տվյալները տեղ են գտել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակիցայի պատրաստած զկույցում, որը վերաբերում է Թուրքիայի տնտեսությանը։

Ըստ զեկույցի՝ 2021-ի 11 ամիսների ընթացքում Թուրքիայի ներքին և արտաքին պարտքը կազմել է 125 միլիարդ լիրա։ Երկրի ընդհանուր պարտքն ավելացել է 895 միլիարդ լիրայով՝ հասնելով 2 տրիլիոն 708 միլիարդի։

ԺՀԿ-ի զեկույցում նաև նշվում է, որ 2 տրիլիոն 708 միլիարդ լիրա պետական պարտքի 91 տոկոսը՝ 2 տրիլիոն 465 միլիարդ լիրան վերցվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության տարիներին։ Շեշտվում է, որ մինչև 2002 թվականը Թուրքիայի գանձարանի ներքին և արտաքին պարտքը միասին կազմել է ընդամենը 243 միլիարդ լիրա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը