Աշխարհ

15.07.2011 16:25


Կիրո Մանոյան. «Մոտ ապագայում ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվի»

Կիրո Մանոյան. «Մոտ ապագայում ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվի»

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշել է, թե մոտ ապագայում պետք չէ ակնկալել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։

Ըստ նրա՝ դա վկայում է կողմերի հակասական դիրքորոշումները. «Հայկական կողմը երբեք չի համաձայնի այնպիսի փաստաթղթի հետ, որում հստակորեն ամրագրված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Ադրբեջանն էլ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը»։

Բանախոսի խոսքերով՝ թեև ցածր է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, սակայն այն լիովին բացառել պետք չէ։ «Ադրբեջանն էլ է հասկանում, թե իրեն ինչ վնաս կարող է տալ պատերազմը: Ի վերջո, նավթը խաղաղություն է սիրում»,–ասել է Կ. Մանոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը