Աշխարհ

05.01.2022 21:40


COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 295,2 միլիոնը

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 295,2 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 295 միլիոն 222 հազար 31: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 457 հազար 484 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 57 միլիոն 48 հազար 800 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 830 հազար 71-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 35 միլիոն 18 հազար 358-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 482 հազար 551 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 328 հազար 252 հիվանդացած, նրանցից մահացել Է 619 հազար 3654 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 702,3:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2550, Հնդկաստանում՝ 345, Բրազիլիայում՝ 2883 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը