Լրահոս

16.07.2011 10:54


Հաջորդ աճուրդը` օգոստոսի 2-ին

2011 թ. օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին, Ճանապարհային ոստիկանության վարչական մասի դահլիճում կանցկացվի ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի աճուրդ:
Աճուրդին կարող են մասնակցել Ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները:
Հայտերն ընդունվում են 2011 թ. հուլիսի  15-ից մինչև  2011 թ. հուլիսի  29-ի ժամը 13.00-ն, ամեն օր՝ ժամը 10.00-18.00, բացի շաբաթ և կիրակի օրերից (ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, 104 սենյակ):
Աճուրդին մասնակցելու համար  անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) անձը հաստատող  փաստաթուղթ (իրավաբանական անձանց, ինչպես նաև ֆիզիկական անձանց փոխարեն այլ անձի մասնակցության դեպքում՝ նաև ներկայացուցիչ հանդիսանալու լտազորությունները հաստատող փաստաթուղթ), իրավաբանական անձանց համար նաև պետ. ռեգիստրի վկայականի և ՀՎՀՀ պատճենները,
բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (տեխ. անձնագիր) կամ  սեփականության իրավունքը  հաստատող փաստաթուղթ,
գ) նախավճարի վճարման անդորրագիր:
Նախավճարը պետք է վճարված լինի մինչև հայտը ներկայացնելը՝  900013150033 հաշվեհամարին:
Մեկից ավելի լոտի (համարանիշի) ձեռք բերման համար դիմած անձը պետք է ունենա համապատասխան թվով տրանսպորտային միջոցներ, յուրաքանչյուր լոտի համար վճարի համապատասխան թվով նախավճարներ և ստանա նույն քանակով վկայական:
Աճուրդն անցկացվելու է բաց հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ:  Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցը տվյալ համարանիշով հաշվառելու իրավունքը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում տվյալ լոտի համար առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Մի քանի մասնակիցների կողմից միաժամանակ հավասար չափով գնային հայտ ներկայացնելու դեպքում, հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Աճուրդում հաղթող մասնակիցը լոտի գնման գինը կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցում կամ դրամարկղ է մուծում աճուրդի ավարտից հետո երեք բանկային օրվա ընթացքում՝ հաշվանցելով նախավճարը:
Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ լոտի ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում՝  լոտի աճուրդը համարվում է չկայացած, նախավճարը չի վերադարձվում,  և նրանից  գանձվում է տուժանք` լոտի ձեռքբերման համար  իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով,  իսկ լոտը հետագայում կրկին դրվում է աճուրդի: Տուժանքի  գումարը կամավոր չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական կարգով:
Աճուրդը չկայանալու կամ աճուրդում չհաղթելու դեպքում, նախավճարը  5 բանկային օրվա ընթացքում վերադարձվում է մասնակցին:
ՀՀ  ոստիկանության  ճանապարհային  ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը