Լրահոս

16.07.2011 13:08


Խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

 Խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

Հուլիսի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել 1952 թ. ծնված Միշա Մ.-ի վարած «Ֆորդ», 1956 թ. ծնված Գագիկ Ա.-ի վարած «ֆոլքսվագեն» և 1979 թ. ծնված Վահրամ Հ.-ի վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Կիա»-ի վարորդն ու «Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը