ԱՄՆ-ում բժիշկներն առաջին անգամ խոզի սիրտ են փոխպատվաստել մարդուն
ԱՄՆ-ում 57-ամյա տղամարդը սրտի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել. բժիշկներն առաջին անգամ գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ են հաջողությամբ փոխպատվաստել մարդուն:
Ինչպես փոխանցում է The New York Times-ը, հեղափոխական միջամտությունը հույս է ընձեռում հարյուր հազարավոր հիվանդների համար, որոնք օրգանների փոխպատվաստման են սպասում:
Վիրահատությունն 8 ժամ է տևել: Այն իրականացվել է Բալթիմորում ուրբաթ: Հաղորդվում է, որ վիրահատության ենթարկված Դևիդ Բենեթն իրեն արդեն լավ է զգում:
«Այն զարկեր է ստեղծում, այն ճնշում է ստեղծում, դա նրա սիրտն է: Այն աշխատում է և նորմալ տեսք ունի: Մենք տպավորված ենք, սակայն չգիտենք, թե վաղվա օրն ինչ կբերի մեզ: Նախկինում նման բան չի արվել»,-ասել է Մերիլենդի Բժշկական համալսարանի մասնագետ Բարթլի Գրիֆիթը:
Աղբյուրի տվյալներով՝ անցյալ տարի 41 354 ամերիկացի օրգանի փոխպատվաստում է ստացել, նրանց մեծամասնությունը՝ երիկամի:

Աղբյուրը՝ tert.am