Քաղցած փորսուղը պեղել է հռոմեական մետաղադրամների ամենամեծ հավաքածուն
Քաղցած փորսուղը պեղել է Իսպանիայի հյուսիսում երբևէ հայտնաբերված հռոմեական մետաղադրամների ամենամեծ հավաքածուն։ Գանձը հայտնաբերվել է Աստուրիա նահանգի Գրադոյի քաղաքապետարանի մոտ կենդանու որջից ոչ հեռու, հայտնում է BBC-ն։
Համարվում է, որ կենդանին գանձը հայտնաբերել է ուտելիք փնտրելիս։ Անցյալ տարի «Ֆիլոմենա» փոթորկի հարվածի ժամանակ տարածաշրջանում առատ ձյուն է տեղացել:
Կերակուր գտնելու հուսահատ փորձի ժամանակ կենդանին, որը հետազոտողների կարծիքով, կարող է փորսուղ լինել, իր թաքստոցի կողքին մի փոքրիկ ճեղք է փորել: Բայց նա հին մետաղադրամների ոչ մի կիրառում չի գտել և դրանցից մի քանիսը գցել է իր որջի դիմաց։
209 միավորները հայտնաբերվել են երկու հնագետների կողմից, երբ նրանք տեղացիների հետ ուղևորվել են Լա Կուեստա քարանձավ: Չմշակված մետաղադրամների հավաքածուն, պարզվել է, «բացառիկ գտածո» է, որը վերագրվում է մեր թվարկության 3-5-րդ դարերին:
Համարվում է, որ մետաղադրամները ձուլվել են այնպիսի հեռավոր վայրերում, ինչպիսիք են Կոստանդնուպոլիսն ու Սալոնիկը:
Հետազոտողները հավելել են, որ այսօրվա դրությամբ դա հռոմեական մետաղադրամների ամենամեծ գանձարանն է, որը հայտնաբերվել է Իսպանիայի հյուսիսում գտնվող քարանձավում:

Աղբյուրը՝ news.am