Կարծիք

20.01.2022 13:12


Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի

Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի

Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին և այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար:

Հարգելի հայրենակիցներ, վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի։

Արմեն Չարչյանի պաշտպան

Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը