Պատվաստանյութերը շատ քիչ են օգնում «Օմիկրոն» շտամի դեպքում. համաճարակաբան
Կորոնավիրուսով վարակվածության թվերի կտրուկ աճը, ամենայն հավանականությամբ, օմիկրոնի հետ է կապված, որն ավելի արագ է տարածվում, որոշ տվյալներով՝ շրջացնում է վակցինացիոն իմունիտետը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
«Այո, ունենք մեծ թվեր կորոնավիրուսով վարակվելու: Մահերի աճը սովորաբար թվերի աճից 2 շաբաթ անց է երևում, հետևաբար դժվար է ասել, որ մահերի քանակը քիչ է: Միջազգային հրապարակումներում նշվում է, որ օմիկրոն շտամն ավելի թեթև է ընթանում, մոտ 10 անգամ ավելի պակաս է մահացությունը, հոսպիտալիզացիան և այլն: Հիմա պետք է սպասել, տեսնել՝ մեզ մոտ ոնց կլինի, որովհետև այդ եզրակացություններն արված են այն երկրների կողմից որոնք բավականին զարգացած առողջապահական համակարգ ունեն, արագացրել են բուժման ընթացքը և այլևս ուշացած բուժում չունեն, իսկ մեզ մոտ մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, հետևաբար՝ չգիտենք՝ ինչ կլինի»,-սասց նա:
Համաճարակաբանի խոսքով` շատ վկայություններ կան, որ պատվաստանյութերը շատ քիչ են օգնում այս շտամի դեպքում եւ վարակվելու հավանականությունը ավելի է մեծանում:
«Օմիկրոնը հենց պատվաստանյութերի պատճառով փոփոխել է իր սպիտակուցային կազմը և շրջանցում է պատվաստումային իմունիտետը: Այդ մասին է նաև վկայում այն փաստը, որ անգամ շատ մեծ պատվաստումային տոկոս ունեցող երկրներում օմիկրոնով վարակվածության ցուցանիշները բարձր են»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանմանը` Հովհաննիսյանը նշեց, որ QR կոդերի կիրառումը որեւէ կերպ չի ազդի, որ կորոնավրուսն ավելի քիչ տարածվի:
«QR կոդերը հակահամաճարակային որևէ միջոցառման հետ բացարձակ կապ չունեն: Նույն մոլերում կարելի է տեսնել՝ մի հատվածում QR կոդ են պահանջում, մյուսում՝ ոչ: Ո՞րն է դրա իմաստը: Եթե ասում են՝ մահացության դեմ են պայքարում, մահացությունը հիմնականում 65+ տարիքային խմբում է, QR կոդն ումի՞ց են պահանջում, երիտասարդների՞ց, որ կինոթատրոն կամ մարզասրահ են հաճախում, քանի՞ թոշակառու եք այդ հաստատություններում հանդիպել»,-եզրափակեց նա: