Աշխարհ

30.01.2022 14:44


Տոկաևը խոստացել է երկու ժամկետից ավելի Ղազախստանի նախագահ չլինել

Տոկաևը խոստացել է երկու ժամկետից ավելի Ղազախստանի նախագահ չլինել

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնավարել նախագահական երկու ժամկետից ավելի, գրում է interfax.ru-ն:

«Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կլինեմ Ղազախստանի նախագահը, բայց միանգամայն հաստատ է՝ Սահմանադրության համաձայն՝ երկու ժամկետից ոչ ավելի։ Այսինքն՝ օրենքների, առավելևս Սահմանադրության փոփոխություն չի լինի»,-ընդգծել է Տոկաևը «Խաբար 24» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Երկրի ղեկավարը նշել է, որ որպես նախագահ իր առաքելությունն է դրական արդյունքների հասնել ամբողջ հասարակության, քաղաքական համակարգի և տնտեսության փոխակերպման գործում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը