Աշխարհ

31.01.2022 11:49


Վրաստանում պայթյուն է որոտացել ածխահանքերից մեկում. կա մեկ զոհ և տուժածներ

Վրաստանում պայթյուն է որոտացել ածխահանքերից մեկում. կա մեկ զոհ և տուժածներ

Պայթյուն է տեղի ունեցել Վրաստանի Տղիիբուլ քաղաքի (Իմերեթի մարզ) ածխահանքում, ինչի հետևանքով՝ առնվազն մեկ մարդ մահացել է, ևս ութը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով վրացական աղբյուրին:

Տղիբուլի քաղաքապետ Դավիդ Չերկեզիշվիլին հայտնել է, որ հանքափորները տուժել են պայթյունի ալիքից: Նրանցից մեկի վնասվածքները ծանր են եղել, և նա անմիջապես մահացել է:

Նշվում է, որ տուժաշներին տեղափոխել են Թբիլիսի: Նրանց մոտ տարբեր աստիճանի այրվածքներ են: Ողբեգրության պատճառները պարզվում են քննության կողմից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը