Նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված են. ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել էՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,-ասված է արձանագրությունում:
ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ նրան կփոխարինի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված են. ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը