Աշխարհ

01.02.2022 18:57


Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցը, և իրենք էլ այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցը, և իրենք էլ այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուս խաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովել են ուխտավորների անվտանգ այցը, և իրենք էլ այցելել են Ամարաս վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

«Ռուսական խաղաղապահ ծառայության զինծառայողներն ապահովել են Հայաստանից եկող ուխտավորների անվտանգ այցելությունն ու իրենք էլ մասնակցել են տեղեկատվական էքսկուրսիային դեպի Ամարասի եզակի վանական համալիր: Էքսկուրսիայի ժամանակ պատմել են վանքի ստեղծման պատմության և գոյատևման մասին: Էքսկուրսիայի ժամանակ զինծառայողներն եղել են համալիրի բոլոր կառույցներում, վանքի ներսում, ինչպես նաև շրջանցել են ամրոցի պատերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս խորագրի վերջին նյութերը