8 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 4388 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4388 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 379 266-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 5 դեպք:
Փետրվարի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1543 է։ Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 8 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9608-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2359 է, ընդհանուր առողջացածներինը՝ 343 714, փաստացի բուժվողներինը՝ 25 944։ Մեկ օրում արվել է 9595 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 754 131 թեստավորում: