Քաղաքական

04.02.2022 13:24


Բորիս Բախշիյանի փաստաբանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին (տեսանյութ)

Բորիս Բախշիյանի փաստաբանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին (տեսանյութ)

«Ունենք կոնկրետ իրավիճակ, որ բոլոր դատավորներից ընտրել են հենց Դավիթ Արղամանյանին և սա մենք կանխատեսել էինք մինչև միջնորդություն ներկայացնելը։ Մենք ներկայացրեցինք նոր ինքնաբացարկի միջնորդություն՝ հիմնավորելով բազմաթիվ լրատվական միջոցների հրապարակուներով , որոնցում շատ ուղիղ կասկածներ ու կարծիքներ կան, որ Բորիս Բախշիյանին իշխանությունները պատժում են զուտ նրա համար, որ կալանքից ազատ է արձակել Քաջարանի համանյքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետին, Աշոտ Մինասյանին,այսինքն՝ անձինք են, որոնք հայտնի են իրենց ընդդիմադիր հայացքներով»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Այս գործերը իշխանության հետաքրքրության ոլորտում են։ Դավիթ Արղամանյանը հանդիսացել է ՔՊ-ի իրավախորհրդատու , եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, ունի մտերիմ հարաբերություններ իշխանականների հետ, հիմա այս տրամաբանության մեջ ասել, որ պատահական բոլոր դատավորներից տվեցին Դավիթ Արղամանյանին գործը որ քննի միամտություն է»։

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատական նիստը կշարունակվի այսօր ժամը 16։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը