Լրահոս

05.02.2022 11:19


13 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 4032 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 4032 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4032 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 387 490-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք:

Փետրվարի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1552 է։

Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 13 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9633-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2132 է, ընդհանուր առողջացածներինը՝ 348 356, փաստացի բուժվողներինը՝ 29501։ Մեկ օրում արվել է 8857 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 771 845 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը