Աշխարհ

09.02.2022 18:15


Ռոնալդուն վատագույն ցուցանիշն է գրանցել վերջին 12 տարվա ընթացքում

Ռոնալդուն վատագույն ցուցանիշն է գրանցել վերջին 12 տարվա ընթացքում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել գոլի հեղինակ դառնալ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (1-1)։ Այսպիսով, պորտուգալացու գոլազուրկ շարքը տևեց մինչև 5 հանդիպում։

Այս շարքը Ռոնալդուի համար վատագույնն է 2010 թվականից ի վեր։

Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

«Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը