Զանգվածային բողոքի ակցիաներ Թուրքիայում. հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացման
Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ չորեքշաբթի դուրս են եկել փողոց՝ մասնակցելու էլեկտրաէներգիայի և կենցաղային գազի գների թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիային:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ցույցերը կազմակերպվել են Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից: Ակցիաներն անցկացվել են մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում:
Ընդդիմադիր պարբերականի պնդմամբ՝ Սիրիայի հետ սահմանային Մարդին քաղաքում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածների դեմ:Ագրա նահանգում ցուցարարները կարգախոսներ են վանկարկել կառավարության հրաժարականի պահանջով:
Էներգիայի գները Թուրքիայում կտրուկ բարձրացել են անցյալ ամսվա ընթացքում՝ թուրքական լիրայի 44 տոկոսով արժեզրկման ֆոնին, երբ գնաճը հասել է վերջին երկու տասնամյակի ռեկորդային ցուցանիշի՝ 48.69 տոկոսի:
Զանգվածային բողոքի ակցիաներ Թուրքիայում. հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացման
Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ չորեքշաբթի դուրս են եկել փողոց՝ մասնակցելու էլեկտրաէներգիայի և կենցաղային գազի գների թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիային:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ցույցերը կազմակերպվել են Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից: Ակցիաներն անցկացվել են մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում:
Ընդդիմադիր պարբերականի պնդմամբ՝ Սիրիայի հետ սահմանային Մարդին քաղաքում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածների դեմ: Ագրա նահանգում ցուցարարները կարգախոսներ են վանկարկել կառավարության հրաժարականի պահանջով:
Էներգիայի գները Թուրքիայում կտրուկ բարձրացել են անցյալ ամսվա ընթացքում՝ թուրքական լիրայի 44 տոկոսով արժեզրկման ֆոնին, երբ գնաճը հասել է վերջին երկու տասնամյակի ռեկորդային ցուցանիշի՝ 48.69 տոկոսի:
Աղբյուրը՝ tert.am