Աշխարհ

10.02.2022 18:40


Գիտնականները պատմել են ձմեռային ժամանակից ամառայինին անցման վտանգների մասին

Գիտնականները պատմել են ձմեռային ժամանակից ամառայինին անցման վտանգների մասին

Նյարդակենսաբան, «Սկոլտեխ»-ի պրոֆեսոր Ֆիլիպ Խայտովիչը և Ֆրոլովի անվան ընդհանուր պաթոլոգիայի և ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Բլագոնրավովը ռուսաստանցիներին պատմել են, որ ձմեռային ժամանակից ամառայինին անցնելու դեպքում ժամային գոտիների փոփոխությունը մեծացնում է քրոնիկ հիվանդությունների սրման կամ վատթարացման վտանգը, հաղորդում է URA.RU-ն։

Բլագոնրավովի խոսքով, մեկ ժամով գոտու տեղաշարժը համարժեք է մարդու տեղափոխմանը հարևան աշխարհագրական գոտի: «Իսկ եթե ժամանակի փոփոխությունը տեղի է ունենում տարին երկու անգամ, ապա դա մեծացնում է քրոնիկ հիվանդությունների սրման կամ վատթարացման հավանականությունը, առաջին հերթին խոսքը սրտանոթային հիվանդությունների մասին է»,-ասել է մասնագետը։ Նա ընդգծել է, որ ամառային ժամանակից հրաժարվելը ճիշտ որոշում էր, քանի որ ձմեռայինն ավելի մոտ է բնական աստղագիտական ժամանակին։

Խայտովիչը հաստատել է, որ ժամային գոտիների փոփոխությունը վնասում է մարդու օրգանիզմին։ «Փորձեր են արվել կրծողների վրա։ Դա ազդել է ֆիզիոլոգիական վիճակի վրա, բարձրացրել է սթրեսի հորմոնի մակարդակը և ի վերջո կրճատել կյանքի տևողությունը»,-բացատրել է պրոֆեսորը: Նա հիշեցրել է ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին, քանի որ դա կօգնի նվազագույնի հասցնել ամենօրյա սթրեսը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը