Քաղաքական

21.04.2009 17:18


Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները ընտրախախտումների փաստեր ունեն

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները ընտրախախտումների փաստեր ունեն

ՀԱԿ ներկայացուցիչներ Ռուբեն Թորոսյանը և Պատվական Հովակիմյանը «Հայացք» ակումբում հայտնել են, որ զորամասերում, քաղաքապետարանում, մանկապարտեզներում և մի շարք այլ պետական հաստատություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Գագիկ Բեգլարայանի համար, այսպես ասած, 100%-ոց ցուցակներ են հավաքվում։ Կան նաև այդ ցուցակների օրինակները։

Ռ. Թորոսյանն ասել է նաև, որ բոլոր հեռուստաընկերություններով քարոզչություն և հակաքարոզչություն է իրականցվում, իսկ մասնավորապես Հանրային հեռուտաընկերության «Հայլուր» ծրագիրը «ապօրինի գործունեություն է ծավալում՝ խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը՝ քարոզչական էլեմենտներ պարունակող հաղորդումներ է տարածում քաղաքապետի թեկնածու Բեգլարյան Գագիկի օգտին»։

ՀԱԿ ներկայացուցիչներն անօրինական են համարում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հովանու ներքո 2009թ. ապրիլի 20-30-ը Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում, Մալաթիայի հիվանդանոցում և Մոր ու մանկան առողջապահության պահպանման կենտրոնում կազմակերպված առողջապահական ակցիան։ Ինչպես նաև, ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ նախընտրական շտաբների բացումը։

 -Նախընտրական շտաբներ իրավունք չունեն ստեղծել, քանի որ դրանք ֆինանսավորվող օբյեկտներ են և ֆինանսավորվում են միայն նախընտրական հիմնադրամից։ Դրանք թույլարտրվում է միայն գրանցումից հետո (բացել), իսկ հիմա դրա իրավունքը չունեն,- հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը