Աշխարհ

12.02.2022 16:25


Samsung-ի օգտատերերը բացառիկ գործառույթներ կստանան սոցիալական ցանցերում

Samsung-ի օգտատերերը բացառիկ գործառույթներ կստանան սոցիալական ցանցերում

Samsung Galaxy S22 շարքի սմարթֆոնների տեսախցիկների հատուկ հնարավորությունները կպահպանվեն Instagram-ի, TikTok-ի և Snapchat-ի հավելվածներում, հաղորդում է SamMobile պորտալը։

Այսպես, օգտատերերը կկարողանան օգտագործել «Գիշերային ռեժիմ», «Դիմանկարային տեսանկարահանում», «Super HDR» գործառույթները, ինչպես նաև լրացուցիչ տեսախցիկ՝ վերը նշված սոցցանցերի հավելվածների ներսում եռակի մեծացմամբ։

Դա թույլ կտա օգտատերերին խնայել ժամանակը։ Օրինակ, HDR-ում լուսանկարելու համար ստիպված չեք լինի բացել «Տեսախցիկ» հավելվածը, բավական է ակտիվացնել այդ ռեժիմը Instagram-ում։

Հաղորդվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Samsung-ը համագործակցում է կողմնակի հավելվածների մշակողների հետ: Օրինակ, Galaxy S10-ի սերիայում օգտատերերը կարող էին ուղղակիորեն լուսանկարներ ներբեռնել Instagram Stories-ի տեսախցիկի հավելվածից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը