Աշխարհ

12.02.2022 18:15


Ավստրալիան կոալաներին պաշտոնապես ներառել է «անհետացման սպառնալիքի առջև կանգնածների» ցուցակում

Ավստրալիան կոալաներին պաշտոնապես ներառել է «անհետացման սպառնալիքի առջև կանգնածների» ցուցակում

Ավստրալիան կոալաներին պաշտոնապես ներառել է «անհետացման սպառնալիքի առջև կանգնածների» ցուցակում, քանի որ պարկավոր կենդանիները գոյապայքար են մղում անտառային հրդեհների, անտառներից մաքրման, երաշտի և հիվանդությունների դեմ, տեղեկացնում է AFP-ը։

Բնապաշտպանները հայտարարել են, որ վերջին երկու տասնամյակում կոալաների պոպուլյացիան կրճատվել է արևելյան Ավստրալիայի մեծ մասում, նրանք նախազգուշացրել են, որ այժմ նրանք գրեթե անհետանում են։

Շրջակա միջավայրի նախարար Սյուզան Լեյն ասել է, որ կոալաները հայտարարվել են «անհետացման սպառնալիքի առջև կանգնած» կենդանիներ։ Նպատակը Նոր Հարավային Ուելսում, Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում և Քվինսլենդում կենդանիների պաշտպանության բարձր մակարդակի ապահովումն է։

Կոալան Ավստրալիայի վայրի բնության հանրահայտ խորհրդանիշն է, որն ընդամենը տասը տարի առաջ է արևելյան ափում մտցվել «խոցելի» կենդանիների ցուցակ։

Բնապաշտպաններն ասել են, որ դժվար է տուժած արևելյան նահանգներում կոալաների պոպուլյացիայի մասին ճշգրիտ տվյալներ նշել։ Բայց անկախ կառավարական մարմնի՝ Անհետացող տեսակների գիտական կոմիտեի գնահատականները ցույց են տվել, որ 2021թ. կոալաների քանակը 185 000-ից ընկել է 92 000-ի։

Այս խորագրի վերջին նյութերը