Լրահոս

19.11.2010 12:09


Հերթական միջադեպը բանակում

Հերթական միջադեպը բանակում

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը:

Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչված էր Արմավիրի զինկոմիսարիատից:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Առայժմ չի հաղորդվում, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է գործը հարուցված, և կա՞ն արդյոք կասկածյալներ ու ձերբակալվածներ:

Այս խորագրի վերջին նյութերը