Լրահոս

14.02.2022 13:50


Հետցնցումները հնարավոր է երկար տևեն

Հետցնցումները հնարավոր է երկար տևեն

Կան հետցնցումներ, այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է։ Հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժերին, հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի երկար տևեն։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանը։

«Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 6-7 բալ, Լոռու մարզում՝ 5-7 բալ, մի շարք մարզերում՝ Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Երևան քաղաքում՝ 5, 4, 3 բալ ուժգնությամբ։ Մասնագիտական խմբերը գտնվում են մարզերում՝ իրականացնելով մակրոսեյսմիկ հետազոտություններ, ինչի նպատակն է երկրաշարժի հնարավոր ազդեցությունների ուսումնասիրությունը»,-հավելեց նա։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը