Աշխարհ

15.02.2022 19:15


Xiaomi-ի սմարթֆոնները սկսել են ավելի քիչ գնել

Xiaomi-ի սմարթֆոնները սկսել են ավելի քիչ գնել

Xiaomi-ի սմարթֆոնները սկսել են ավելի քիչ գնել, գրում է Կոմերսանտը։

Հունվարին Xiaomi-ի վաճառքները նվազել են 24,4-ից մինչև 18,9 տոկոս: Տեղեկությունն այն մասին, որ չինական ապրանքանիշի հեռախոսները սկսել են ավելի քիչ գնել, հաստատել են էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները։ Հունվարին սմարթֆոնների շուկայի առաջատարը Samsung-ն է՝ 35,2 տոկոս մասնաբաժնով։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Xiaomi-ն և Apple-ը, որոնք ունեն համապատասխանաբար 18,8 և 16,8 տոկոս մասնաբաժին։

Դրամական կտրվածքով շուկայի առաջատարը մնացել է Apple-ը՝ 44,6 տոկոս մասնաբաժնով։ Հաջորդը Samsung-ն է՝ 28,4 տոկոս, Xiaomi-ն՝ 10,8 տոկոս։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը